Գործարար Սերգեյ Պոլոնսկին նամակ է գրել Կամբոջայի թագավորին` նրան` երկրի բանտային համակարգը բարեկարգելու համար մեկ մլն դոլար առաջարկելով: Նա պատրաստակամություն է հայտնել օգնել այդ միլիոնը ճիշտ օգտագործելու հարցում, քանի որ նա այդ համակարգը «ներսից գիտի»:
Պոլոնսկին նաեւ հայտնել է, որ երեք տոն նա չի անցկացրել նորմալ մարդկանց նման` հույս ունենալով, երեւի, դրանով ազդել միապետի վրա: «Նամակ Կամբոջայի թագավորին եւ նրա ժողովրդին» գրությունը հրապարակվել է Պոլոնսկու բլոգում:
«Դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը, երբ բոլոր մարդիկ աշխարհում նշում էին ամանորը, մենք ժամը19:00-ից մինչեւ 14:00 անկացրել ենք շղթայված` ուտելու, խմելու իրավունք չունենալով »,- գրել է գործարարը, մեջբերել է «Պոլիտ.ռու»-ն:Սուրբ Ծննդին` նրա խոսքով, «նրանք արթնացել են ոչ թե ընկերների` շնորհավորելու համար արված զանգերից, այլ սենյակում թույլատրելի նորմից բարձր ջերմաստիճանի պատճառով` բանտի աշխատակիցների կողմից էլեկտրականության միտումնավոր անջատման հետեւանքով»: Պոլոնսկին բանտարկության մեջ է դիմավորել նաեւ Հին նոր տարին:
Հիշեցնենք, Mirax Group-ի նախկին սեփականատեր Սերգեյ Պոլոնսկին եւ նրա երկու ընկերները ձերբակալվել են դեկտեմբերի 31-ին Սիանուկվիլ քաղաքում` տեղի ծովայինների հանդեպ բռնություն գործադրելու մեղադրանքով: Ոստիակնության տվյալներով` ռուսները` դանակով սպառնալով, կամբոջացի վեց ծովայինների փակել են նավի խցիկում: Դրանից հետո զբոսաշրջիկները ստիպել են ծովայիններին ցատկել ջրի մեջ:




























