Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն դիվանագիտական ներկայացուցչությունները 2012թ. մի շարք քայլեր են ձեռնարկել ի կատարումն Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի ստեղծման մասին ՀՀ նախագահի հրամանագրի: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ-ի 2012թ. Զեկույցում:

«Հայոց Ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ բազմաթիվ երկրներում անց են կացվել ոգեկոչման եւ հիշատակի հարյուրավոր միջոցառումներ, կազմակերպվել են կոնֆերանսներ եւ ցուցահանդեսներ, որոնց աջակցություն են ցուցաբերել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները։

2012թ. հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծը: Չնայած օրնեքի ուժի մեջ մտնելուն խոչընդոտ հանդիսացավ Ֆրանսիայի Սահմանդրական խորհրդի որոշումը, Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Հոլանդը տարբեր առիթներով բազմիցս վերահաստատեց նպատակադրվածությունը հասնելու Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտումը քրեականացնող օրենքի ընդունմանը»,- ասված է զեկույցում։