Հյուսիսային Կորեան հայտնել է թվով երրորդ միջուկային փորձարկումներ անցկացնելու մտադրության մասին: Բացի այդ, ԿԺԴՀ-ն նախատեսում է մեծ հեռահարությամբ հրթիռ արձակել:

«Չենք թաքցնում, որ հրթիռների գործարկումը, բալիստիկական հրթիռների եւ միջուկային փորձարկումները վերջնարդյունքում ԱՄՆ-ի դեմ են ուղղված», - ասված է Կորեայի պաշտպանության նախարարության հայտարարությունում, գրում է rbc-ն:

Որոշումը Փհենյանում ընդունվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու որոշումից մեկ օր անց: Որոշման պատճառը տիեզերական արբանյակի ուղարկումն էր՝ ի  հակառակ Փհենյանի միջազգային պայմանավորվածությունների: