Փարիզում հունվարի 9-ին 3 քուրդ կանանց սպանության մեջ կասկածվող Օմեր Գյունայը դեպքի վայրում մնացել է մինչեւ առավոտ։ Այս մասին հայտնի է դարձել անվտանգության տեսախցիկների տեսագրություններն ուսումնասիրելուց հետո։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ տեսախցիկները ֆիքսել են, որ Օմեր Գյունեյը եւ եւս 2 երիտասարդներ մինչեւ առավոտ կանգնել են այն շենքի դիմաց, որտեղ տեղի է ունեցել 3 քուրդ կին ակտիվիստների սպանությունը։
Ոստիկանությունը նաեւ պարզել է, որ դեպքի վայրում մինչեւ առավոտ հերթապահած Օմեր Գյունեյը մոտ 20 հեռախոսազրույց է ունեցել։
Նշենք, որ ֆրանսիական իրավապահները քուրդ կանանց սպանության մեջ կասկածանքով ձերբակալել են Օմեր Գյունեյին։ Պարզվել է, որ նա 1,5 տարի առաջ սկսել է անդամակցել եվրոպայի քրդական հասարակական կառույցներին եւ ազատ ելումուտ անել նրանց գրասենյակներ





























