Ավստրիայի մայրաքաղաքում անհայտ անձը կամ անձինք բոցավառվող հեղուկներով շշեր են նետել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ հունվարի 23-ի առավոտյան Վիեննայի «Աթաթուրքական մտքի» միության մասնաշենքը ենթարկվել է բոցավառվող հեղուկներով շշերով հարձակման։

Հարձակման հետեւանքով հրդեհ է բռնկվել, որի մարման աշխատանքներին մասնակցել են մեծ թվով հրշեջ հաշվարկներ։ Նշվում է, որ միության գրադարանում եղել է մոտ 4 հազար գիրք, որոնց մեծ մասը վնասվել է։

Թուրքական ազգայնական լրատվամիջոցները պնդում են, թե հարձակումն իրականացրել են քրդական PKK-ի կողմնակիցները։