El Pais իսպանական թերթը դադարեցրել է նոր համարի վաճառքը`վերակենդանացման բաժնում Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի կեղծ նկարի պատճառով: Նկարը ջնջվել է նաեւ պարբերականի կայքից:

Ցածրորակ նկարը, որում Չավեսն իբր վերակենդանացման բաժնում է` շնչառական խողովակը  բերանում, հրապարակվել է El Pais-ի համարում եւ պարբերականի կայքում հունվարի 24-ին: Համապատասխան հոդվածում հաղորդվել է, որ չի հաջողվել ճշտել անկախ աղբյուրներից նկարի տեղը, ամսաթիվը կամ պայմանները:

Ըստ El Nuevo Herald-ի, նկարի կեղծ լինելը նկատել է Վենեսուելայի տեղեկատվության եւ կապի նախարար Էրնեստո Վիլեգասը: Նա հայտրարել է, որ նկարը  2008 թվականին նկարահանված եւ YouTube կայքում տեղադրված տեսահոլովակի հատված է, որտեղ նկարահանվել է անծանոթ տղամարդու շնչափողի ինտուբացիայի գործընթացը:  Իսկ թերթում տեղադրված նկարը Վիլեգասն անվանել է ծաղրանկար:

Իսպանական թերթի խմբագրությունը հաղորդել է, որ վաճառքի տեղերում ուրիշ համար կհայտնվի: Խմբագրությունն իր ներողությունն է հայցել ընթերցողներից եւ հայտարարել է,որ արդեն հետաքննվում են այն հանգամանքները, որոնց արդյունքում նկարը տեղ է գտել համարում, գրում է«Լենտա.ռու»-ն: