Թուրքիայի տարածքում, Սիրիայի հետ սահմանին տեղակայվելիք Patriot հրթիռների կայանքների առաջին մասն արդեն մարտական հերթապահության է սկսելու այս շաբաթվա վերջ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմավարական գործողությունների կենտրոնի տնօրեն Գարի Դիքինը։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականը հայտնել է, որ Հոլանդիայի կողմից Թուրքիա ուղարկված Patriot համակարգերը մինչեւ շաբաթվա վերջ կտեղադրվեն եւ կանցնեն մարտական հերթապահության՝ ապահովելով Թուրքիայի սահմաններում ապրող 3,5 մլն բնակչության։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայից եկող մարտկոցները կտեղադրվեն Քահրամանմարաշում (Մարաշ), Հոլանդիայից եկողները՝ Ադանայում, ԱՄՆ-ից եկողները՝ Գազիանթեփում (Այնթափ)։





























