Ընթացիկ տարվա մայիսից Հայաստանը Եվրախորհրդում նախագահող երկիրը կդառնա: Դա շատ պատվավոր, բայց   պատասխանատու առաքելություն է: Այդ մասին այսօր՝ հունվարի 24-ի մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Մենք նախապատրաստում ենք այդ ժամանակաշրջանում մեր առաջնահերթությունները, համապատասխան ծրագիր է մշակվում, որը կներկայացվի ապրիլին», - նշել է նախարարը՝ հավելելով, որ ծրագրի ներկայացման հետ կապված Հայաստան կայցելի Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը: 2013թ. Հայաստանը նախագահող կլինի նաեւ ՍԾՏՀ-ում:

Հայաստանում տարվա երկրորդ կեսին նախատեսվում է  «Արեւելյան գործընկերություն» ծրագրին մասնակից երկրների արտգործնախարարների եւ ԵՄ ներկայացուցիչների հանդիպումը:  Տարվա ընթացքում մեծ թվով այցեր եւ միջազգային ֆորումներում եւ կոնֆերանսներում Հայաստանի ներկայացուցիչների մասնակցություն է նախատեսվում: