2012 թվականին Հայաստանը զարգացրել է հարաբերություններն ԱՊՀ շրջանակներում: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ-ի 2012 թվականի զեկույցում:
Մասնավորապես նախագահ Սերժ Սարգսյանը 2012թ. մայիսի 15-ին Մոսկվայում եւ դեկտեմբերի 5-ին Աշխաբադում մասնակցել է ԱՊՀ ղեկավարների հանդիպումներին։
Մայիսի 30-ին Աշխաբադում եւ սեպտեմբերի 28-ին Յալթայում Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությամբ տեղի են ունեցել Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի ապրիլի 6-ին Աստանայում եւ դեկտեմբերի 4-ին նիստերը:
Տարվա ընթացքում նախապատրաստվել եւ ՀՀ կողմից ստորագրվել են տնտեսական, հումանիտար, սոցիալական, քաղաքական, արտակարգ իրավիճակների եւ այլ ոլորտների վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր։
Տնտեսական համագործակցության տեսանկյունից կարեւոր նշանակություն ունեցավ ԱՊՀ անդամ երկրների կողմից ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին պայմանագրի ստորգարումը։ Հայաստանը առաջիններից մեկը ավարտեց այդ պայմանագրի վավերացման գործընթացը։
«Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի իրագործման շրջանակներում 2013թ. Գյումրին հայտարարվել է Համագործակցության մշակութային մայրաքաղաք:
Հետեւողական քայլեր են ձեռնարկվել Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունների զարգացման նպատակով։
2012թ. հուլիսի 1-ին աշխատանքային այցով Ուկրաինայում գնտվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ:
ՀՀ եւ Ուկրաինայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Կոնստանտին Գրիշչենկոն հանդիպումներ են ունեցել բազմակողմ համաժողովների շրջանակներում։
2012թ. մարտին Հայաստանում անցկացվեցին Ուկրաինայի մշակութային օրեր:
Օդեսայում բացվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։
Ընթացիկ տարում քայլեր են ձեռնարկվել Բելառուսի հետ հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ:
2012թ. ապրիլի 16-17-ին կայացավ Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովի պաշտոնական այցը Հայաստան, որտեղ նրան ընդունել են Նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, բանակցություններ են կայացել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի:
Հայաստանի եւ Բելառուսի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Վլադիմիր Մակեյը հանդիպել են 2012թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում։
Հունվարի 11-13-ը տեղի ունեցավ ԱԱԽ քարտուղար Ա.Բաղդասարյանի այցը Բելառուսի Հանրապետություն
Հաշվետու տարվա ընթացքում տեղի են ունեցել հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, խորհրդատվություններ ԱԳՆ-երի միջեւ։
2012թ. նորյեմբեի 30-ից դեկտեմբերի 1-ը կայացավ Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատի աշխատանքային այցը Հայաստան: Մոլդովայի վարչապետը հանդիպումներ ունեցավ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Դեկտեմբերի 1-ին Երեւանում կայացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ եւ եվրոպական ինտեգրման նախարար Յուրի Լյանկեի հանդիպումը։
2012թ. նոյեմբերի 29-30-ը տեղի ունեցավ Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի պաշտոնական այցը Հայաստան: ՀՀ եւ Թուրքմենստանի Նախագահները ստորագրեցին համատեղ կոմյունիկե, որով վերահաստատեցին հավատարմությունը երկու երկրների դարավոր եւ բարիդրացիական հարաբերություններին, հանդես եկան երկկողմ կառուցողական համագործակցությունն ընդլայնելու եւ խորացնելու օգտին։ Ստորագրվեց նաեւ 6 փաստաթուղթ` օդային հաղորդակցության, գիտատեխնիկական համագործակցության, գյուղատնտեսության, սեյսմիկ պաշտպանության, անասնաբուժության ոլորտներում համագործակցության, Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի դեսպանությունը եւ Թուրքմենստանում ՀՀ դեսպանությունը տեղակայելու համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին համաձայնագիրը։ Այցի շրջանակներում Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված համերգ։
Սեպտեմբերի 5-7-ը Երեւանում կայացավ ՀՀ եւ Թուրքմենստանի միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 4-րդ նիստը:
Հունիսի 5-6-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ղազախստանի պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովը: Այցի ընթացքում ստորագրվել է ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր:
Հունիսի 6-8-ը Աստանայում կայացել է միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։
2012թ հուլիսի 7-8-ը Աստանայում կայացավ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստը:




























