2012 թվականին ստորագրվել է 82 միջազգային պայմանագիր եւ 23 միջազգային պայմանագիր չհանդիսացող փաստաթուղթ վավերացվել եւ հաստատվել է 84 եւ ուժի մեջ է մտել 52 միջկառավարական եւ միջպետական փաստաթուղթ։ Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ-ի 2012թ. զեկույցում:

2012թ. ՀՀ-ն դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրություններեր են ստորագրվել 4 պետության` Տուվալուի, Գրենադայի, Մալավիի եւ Բութանի հետ:

ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ մշակվել եւ ընդունվել են շուրջ 50 իրավական ակտեր:

ԱԳՆ համակարգում շրջանառվել է ավելի քան 142.000 փաստաթուղթ։

ԱԳՆ կատարել է ՀՀ պետական բյուջեով նախատեսված նախարարությանը վերաբերող բոլոր ծրագրերը, կառավարության բոլոր 364 հանձնարարականները։ 

2012թ. ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության եւ հյուպատոսական ներկայացուցչությունների կողմից սպասարկվել է շուրջ 127.000 քաղաքացի։

Տարվա ընթացքում ընդունվել են հյուպատոսական ոլորտին առնչվող մի շարք իրավական ակտեր եւ փոփոխություններ են կատարվել գործող իրավական ակտերում, որով կանոնակարգվել եւ ավելի դյուրացվել են քաղաքացիներին մատուցվող հյուպատոսական ծառայությունները:

2012թ. պարզեցվել է ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը Սիրիայի եւ Լիբանանի քաղաքացիների համար:

Գործարկվել է «Էլեկտրոնային հյուպատոսություն» համակարգը, որի միջոցով իրկանացվում են մի շարք հյուպատոսական գործառույթներ։ Ներկայումս այդ համակարգով աշխատում են 12 դիվանագիտական ներկայացուցչություններ։ Նախատեսվում է աստիճանաբար համակարգին միացնել բոլոր արտերկրում գործող բոլոր հյուպատոսությունները։

ԱԳՆ-ն եւ դիվանագիտական ներկայացուցչությունները աջակցություն են ցուցաբերել ճգնաժամային եւ արտակարգ իրավիճակներում հայտնված ՀՀ քաղաքացիներին Հայրենիք վերադառնալու հարցում։