Մալիում գործող իսլամիստների խմբավորումը հայտարարել է գրոհայինների հիմնական խմբավորումներից մեկի առանձնացման, նաեւ՝ իշխանությունների հետ բանակցելու եւ ծայրահեղականության դեմ պայքարի պատրաստակամության  մասին:

«Ազավադի իսլամական շարժում» խմբավորումը պաշտոնապես հայտարարել է, որ խզում է կապերը ահաբեկչական խմբավորումների հետ, դատապարտում է ծայրահեղականությունն ու ահաբեկչությունը եւ մտադիր է պայքարել դրանց դեմ:

Տուարեգ Ալգաբաս ագ Ինթալլայի գլխավորած խումբը նաեւ ֆրանսիական զորքերին կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները խմբավորման վերահսկողության գոտիներում՝ Քիդալ եւ Մենակա քաղաքների թաղամասերում, գրում է «Ռոսբալտը»: