Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը Դավոսում հունվարի 24-ին  Համաշխարհային տնտեսական նիստին, մասնակիցների առջեւ ելույթ ունենալով` մեկնաբանել է Միացյալ Թագավորոթյան ԵՄ-ի անդամ լինելու հարցի  համար նախատեսված հանրաքվեի անցկացման ծրագրերի մասին իր արած հայտարարությունը: Նրա խոսքով` դա չի նշանակում, որ Բրիտանիան մեջքով է շրջվում դեպի Եվրոպան:

Ընդ որում նա ավելացրել է, որ Եվրոպան պետք է դարձնել«ավելի մրցակցային, բաց, ճկուն եւ այնտեղ պահել Մեծ Բրիտանիայի տեղը»: «Ակումբը, որին մենք պատկանում ենք, փոխվում է, եւ մենք չենք կարող դրա վրա աչք փակել», - նշել է Քեմերոնը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

Ըստ «Գազետ.ռու»-ի, Բրիտանիայի վարչապետը իր ելույթում կոչ է արել ընկերությանը վճարել հարկերը` նրան հիշեցնելով Starbucks սրճարանային ցանցի աղմուկ բարձրացրաց դեպքը: «Ժամանակն է, որ ընկերությունն արթնանա եւ զգա սուրճի բուրմունքը», -  ասել է նա:

Վարչապետը նաեւ հայտարարել է, որ հարկերից խուսափող ընկերություններն ավելի վատացնում են կոռուպցիոն իրադրությունը` հատկապես աղքատ երկրներում: