Ճապոնական «Mitsubishi» ընկերությունը հայտարարել է 14,7 հազ. էլեկտրամոբիլի ետ կանչման մասին: Արշավն իրականացվում է ողջ աշխարհում, հաղորդում է Reuters-ը: Նշված մեքենաների հիմնական մասը Ճապոնիայի սահմաններց դուրս է գտնվում (առավելապես` Եվրոպայում)` մոտ 8 900 i-MiEV: Եւս 3 400 այդպիսի մեքենա ետ է կանչվում Ճապոնիայից: Կասկածի տակ են հայտնվել նաեւ Ճապոնիայում վաճառված 2 400 Minicab-MiEV:
Այս ետկանչման ծավալները բավականին համեստ են` նմանատիպ մյուս արշավների համեմատ, որոնք պարբերաբար հայտարարում են ներքին այրման շարժիչներով մեքենա արտադրողները: «Mitsubishi»-ին էլեկտրամոբիլները ետ է կանչում արգելակների հետ կապված խնդիրների պատճառով, տեղեկացնում է «BFM.RU»-ն:




























