ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի դիտորդական պատվիրակության անդամներն այցելել են Գյումրի։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի մամուլի ծառայությունից, պատվիրակները ուսումնասիրել են Գյումրիի 33, 34 ընտրատարածքների ընտրական հանձնաժողովների աշխատանքը։ Այցի ընթացքում կողմերը քննարկել են տարածքային տեղամասերում հանձնաժողովների ձեւավորման գործընթացը, շենքային պայմանները, այդ թվում նաեւ սահմանափակ կարողություններով մարդկանց քվեարկության հասանելության պայմանների հարցերը։
Հիշեցնենք, որ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների դեկտեմբերի 5-ին Աշխաբադում կայացած նիստում Գյումրին ճանաչվել է ԱՊՀ 2013թ. մշակութային մայրաքաղաք։





























