Իսրայելի ԿԸՀ-ն հայտարարել է հունվարի 22-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: 32 կուսակցություններից 12-ն են հաղթահարել ընտրական  արգելքը: Մասնակցությւնը կազմել է  67,8%:

Ըստ 19-րդ գումարման Կնեսետի ընտրությունների վերջնական արդյունքների` «Լիկուդ Բեյթենու»-ն ստացել է 31 մանդատ (23,32% ձայն), երկրորդ տեղը զբաղեցրած «Եշ Աթիդ»-ը` 19 մանդատ (14,32% ձայն), երրորդն է  «Ավոդան»` 15 մանդատ (11,39% ձայն):
Ընդհանուրը 7% ձայն են ստացել ընտրական արգելքը չհաղթահարած կուսակցությունները,  հայտնում է NEWSru.co.il-ը:

Նախնական արդյունքների համեմատ` մեկ մանդատ է ավելացրել «Հրեական տուն» կուսակցությունը (12 մանդատ), եւ համապատասխանաբար, մեկ  պատգամավորական տեղ է կորցրել «ՌԱԱՄ ԹԱԱԼ ՄԱԴԱ» արաբական դաշինքը (4 մանդատ):

Վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած հաղթած «Լիկուդ Բեյթեյնու» դաշինքը 120 տեղանոց Կնեսետում ստացել է 31 մանդատ:  Սպասվում է, որ հենց  նրան կհանձնարարվի նոր իշխող կոալիցիայի եւ կառավարության ձեւավորումը: 

Հունվարի 24-ին` մինչ ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումը, Իսրայելի վարչապետն արդեն առաջին հանդիպումն էր անցկացրել երկրորդ մեծ խմբակցությունը գլխավորող Յաիր Լապիդի հետ: Հաղորդվում է, որ նրանք քննարկել են ապագա կառավարության հիմնական սկզբունքները եւ պայմանավորվել շարունակել կապերը: