Ֆրանսիական դատարանը Twitter-ին պարտավորեցրել է իշխանություններին փոխանցել հակասեմականների տվյալները՝ ռասիստական եւ հակասեմական տեքստերի հեղինակներին պարզելու համար: Եթե ընկերությունն անհրաժեշտ տեղեկատվությունը չհաղորդի 15 օրվա ընթացքում, օրական 1000 եվրո տուգանք կվճարի:
Բացի դա, դատարանը պահանջել է այնպիսի համակարգ մշակել, որով օգտատերերը կարող են ուշադրություն հրավիրել ապօրինի բովանդակության վրա, գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցներին:
Որոշման հիմքում Հրեա ուսանողների միության հայցադիմումն է: Կազմակերպությունը հայտարարել է, որ սոցցանցում շատ գրառումներ խախտում են ֆրանսիական օրենսդրությունը, որն արգելում է ատելության սերմանումը:





























