Չեխիայում նախագահական առաջին ուղիղ ընտրությունների երկրորդ փուլը սկսվում է այսօր՝ հունվարի 25-ին:

Երկրում ընտրատեղամասերը կբացվեն տեղական ժամանակով ժամը 14:00-ին եւ կփակվեն 22:00-ին: Ընտրությունները կավարտվեն հունվարի 26-ին:

Այդ օրը ընտրատեղամասերը բաց կլինեն ժամը 08:00-ից 14:00 –ն: Նախնական արդյունքները պարզ կդառնան նույն օրվա երեկոյան:

Հիշեցնենք, առաջին փուլում ինը թեկնածու էր մասնակցում: Ֆավորիտ են դարձել երկու թեկնածուներ՝ նախկին վարչապետ 68-ամյա Միլոշ Զեմանը եւ փոխվարչապետ, արտգործնախարար Կարել Շվարցենբերգը:

Երկու թեկնածուների հնարավորությունները գրեթե հավասար են, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: