Գվատեմալայի Ուեուետենանգո դեպարտամենտի նահանգապետ Խուան Սոլորսանոն պաշտոնաթող է արվել համացանցում հայտնված սեռական բնույթի նկարների պատճառով, որում նա ինչ-որ երիտասարդ կնոջ հետ է:
Ըստ երկրի փոխվարչապետ Ռոքսանա Բալդետիի` այդպիսի իրադրությունում իշխանությունները չեն կարող ցույց տալ, թե ոչինչ չի պատահել, եւ միջոցներ չձեռնարկել, հաղորդում է «Ռոսբալթ»-ը:
Ինքը` Սոլորսանոն պնդել է, որ շանտաժի եւ շորթման զոհ է դարձել, իսկ նկարները մոնտաժ են: Նրա խոսքով` աղջիկն, որն իբր նկարվել է իր հետ, իրենից փորձել է շորթել խոշոր գումար, սակայն ինքը չի տրվել նման պահանջներին:
Աղջկան ոստիկանությունը կալանավորել է շորթման կասկածանքով, սակայն նա այնուհետեւ ազատ է արձակվել 1,9 հազար դոլար գրավի դիմաց:




























