Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը փոշմանել է, հարուստների համար հարկ չի սահմանվի: Հենց այդ հարկի պատճառով էին Ֆրանսիան լքում հարուստ եւ նշանավոր մարդիկ: Նախագահի մտահղացումն այժմ էական ձեւափոխությունների կենթարկվի:

Նախկինում Ֆրանսուա Օլանդը խոստացել էր 75%-անոց հարկ սահմանել 1 մլն եվրոյից ավելի եկամուտ ստացողների համար: Այժմ մամուլում լուրեր կան, որ նա որոշել է հրաժարվել նորարարությունից: Այդ մասին, մասնավորապես, գրում է The Local-ը՝ վկայակոչելով Europe 1ռադիոկայանին:

Հիշեցնենք, տարեվերջին Ֆրանսիայի սահմանադրական դատարանը անօրինական էր ճանաչել բյուջետային նոր օրենքի մի շարք նորմեր, այդ թվում՝ 75%-անոց հարկի դրույթը:

Ըստ RFI-ի՝ հարկից հրաժարվելու հիմնական պատճառը ֆրանսիական գործարար աշխարհի հետ  հարաբերությունները կարգավորելու մտադրությունն է: