Օդեսայում բանտից դուրս է եկել քրեական հեղինակություն համարվող Օմար Բեկաեւը, որը հայտնի է Օմար Ուֆիմսկի անունով:  Որոշ լրատվամիջոցներում նույնիսկ նշել են, որ նա կարող է զբաղեցնել Ասլան Ուսոյանի տեղը: Բայց Ռուսաստանի հանցագործ աշխարհի առաջնորդի ընկած թագը բարձրացնել Օմար Բեկաեւին չի հաջողվի: Նա այլ կլանի է պատկանում:

Վերջերս դիպուկահարի փափուշտից զոհված Դեդ Հասանը պատկանում էր Թբիլիսիի հանցագործ կլանին, իսկ Օմար Ուֆիմսկին չեչեն է: Չեչենները երկար տարիներ` խորհրդային տարիներին, չեն թագադրվել:  Հին կառույցի օպերներին հայտնի է եղել միայն մեկ գող` Գրոզնիից դուրս եկած քեռի Վասյա Բուզուլուցկին է։ Երբ սկսվեց հետխորհրդային շրջանը, չեչենական միջավայրից հանցագործներն իրենց համար սկսեցին գողական թագեր գնել։ Սակայն վրացիներին կամ որեւէ մեկին ենթարկվել գողական հիերարխիայում դժվար էր, գրում է «Ռոսիյսկայա գազետան»։

2009-ին Ուկրաինայում նա բռնվեց եւ նրա մոտ զենք հայտնաբերվեց։ 56-ամյա «հեղինակության» մոտից Օդեսայի կայարանում առգրավեց հնաոճ ավստրո-հունգարական 1909 թվականի Steyr մոդելի ատրճանակ։ Ընդ որում օպերատիվ աշխատակիցները գործել են մոտավոր, քանի որ հանցագործը հետախուզման մեջ էր գտնվում։ Նրան Ռուսատանում հեռակա դատապարտեղցին 7,5 տարվա ազատազրկման՝ մոսկվացի կնոջն առեւանգելու ու նրանից 1,6 մլն դոլար շորթելու համար։ Այժմ Օմար Բեկաեւին հավանաբար կհանձնեն հայրենիք։