Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Կլաուդիո Գուջերոտտիին:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Հանրապետության նախագահը, Հայաստանի եւ Վատիկանի միջեւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաեւ հայագիտության զարգացման գործում ունեցած ավանդի համար, Կլաուդիո Գուջերոտտիին պարգեւատրել է Մովսես Խորենացու մեդալով: