Մալիում իսլամիստներն անցած գիշեր ռազմավարական նշանակության կամուրջ են պայթեցրել Նիգերի հետ սահմանին: Այն տանում էր դեպի երկրի խոշորագույն քաղաքներից մեկը`Գաո:
Հիմա այլեւս ոչ մեկը չի կարող Նիգեր կամ Գաո հասնել: Արեւմտյան ԶԼՄ-ները հաղորդում են, որ ներկայումս Մալիի բանակը շարժվում է դեպի Գաո, որը ծայրահեղականների վերահսկողության տակ է: Ըստ որոշ տվյալների` ֆրանսիացի եւ մալիացի զինվորականները ցանկանում են ցամաքային ներխուժում իրականացնել Գաո` Չադի եւ Նիգերի զինվորականների հետ: Շարասյունը, որը նախօրեին շարժվել է Գաոյից 400 կմ հեռավորության վրա գտնվող Դուենցի բնակավայրից, արդեն կտրել է 200 կմ, հաղորդում է «NEWSru.com»-ը:





























