«Facebook» սոցիալական ցանցի սեփականատեր Մարկ Ցուկերբերգը մտադիր է միջոցներ հավաքել Նյու Ջերսիի նահանգապետ, հանրապետական Քրիս Քրիսթիի նախընտրական արշավի համար:

Գումարների հավաքման միջոցառումը տեղի կունենա Պալո Ալտոյում գտնվող  Ցուկերբերգի տան կազմակերպվելիք ընդունելությանը: Ենթադրվում է, որ կկատարվի մոտ 3,8 հազ. դոլարի հանգանակություն:  Դա այն առավելագույն գումարն է, որը Նյու Ջերսիիի օրենսդրությունը թույլատրում է մասնավոր անձանց փոխանցել  թեկնածուների նախըտնտրական արշավի համար: Նյու Ջերսիի նահանգապետի ընտրությունները կկայանան այս տարվա նոյեմբերին:

Ըստ «The Wall Street Journal»-ի, սա առաջին դեպքն է, երբ Ցուկերբերգն ակնհայտ կերպով ցույց է տալիս կուսակցական նախապատվությունը եւ գործնական մասնակցություն ունենում քաղաքական գործընթացներին: