Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկած պերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 25-ին, ժամը 06.30-ին Մոսկվա-Երեւան չվերթով ՀՀ է ժամանել եւ բաժին ներկայացել 1938 թ. ծնված Աիդա Ս.-ն, որը 1999 թ. փետրվարի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով՝ յուրացում կամ վատնում խոշոր չափերով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե խափանման միջոցը կալանքն է:
Ա.Սուքիասյանը նյութերի հետ միասին ներկայացվել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչություն:





























