Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե նախկինում Վլադիմիր Պուտինին առաջարկել է Թուրքիան ներառել Շանհայի հնգյակ, որի դիմաց իրենք կհարաժարվեն Եվրամիության անդամակցության գործընթացից։
Թուրքական 24 TV հեռուստալիքին տված հարցազրույցի ժամանակ Էրդողանը, պատասխանելով Եվրամիության անդամակցության հետ կապված հարցին, ասել է. «Քննարկման առարկա չէ, թե մենք մոռանալու կամ կորցնելու ենք Եվրամիության անդամակցության գործընթացը։ Այդ ԵՄ-ն է ուզում մեզ մոռանալ, բայց քաշվում է, չի կարողանում մոռանալ։ Եթե նման բան հայտարարի, մեզ կհանգստացնի։ Թող մեզ ասեն, մենք էլ կտեսնենք ինչ ենք անում։
Եթե գործընթացը նման բացասական ուղղով ընթանա, իհարկե, որպես 75 մլն-ի վարչապետ պետք է այլ բաներ որոնես։ Դրա համար նախկինում պարոն Պուտին ասել եմ. «Մեզ Շանհայի հնգյակ վերցրեք, մոռանանք Եվրամիությունը»։ Ինչ իմաստ կա, որ ԵՄ-ն այդքան ձգձգում է»,-նշել է Էրդողանը։
Այն հարցին, թե այդ 2 կառույցները մեկը մյուսին այլընտրա՞նք են, Էրդողանն ասել է. «Շանհայի հնգյակն ավելի լավն է, ավելի ուժեղ է»։





























