Եմենի Ադենի նավահանգստում Թուրքիայից անօրինական ճանապարհով ուղարկված մեծ քանակությամբ զենք են հայտնաբերել։

Թուրքական imc-tv կայքի փոխանցմամբ՝ Ադենի նավահանգստի մաքսային ծառայության տնօրեն Մուհամեդ Զումամը նշել է, թե Թուրքիայից ուղարկված զենքերը հայտնաբերվել են «պլաստմասե իրեր» պիտակը կրող կոնտեյների ներսում։  Նրա խոսքով՝ զենքը տեղափոխած նավը Եմենի ափերին է մոտեցել նախորդ տարվա նոյեմբերի 16-ին՝ չհաղորդելով, թե ով է այդ բեռի ստացողը։

Նշենք, որ նախրդ տարի նոյեմբերի սկզբին եւս Եմենում Թուրքիայից ուղարկված անօրինական զենքեր էին հայտնաբերվել։ Այդ ժամանակ նշվել էր, որ Թուրքիայից ուղարկված զենքերով նախատեսված էր Եմենում լարվածություն ստեղծել եւ մահափորձ կատարել Եմենի ընդդիմության առաջնորդի դեմ։