Կանանց միջազգային FEMEN շարժման ներկայացուցիչները կազմակերպել են հերթական բողոքի մերկ ակցիան` դրա համար ընտրելով շվեցարական Դավոս քաղաքը, որտեղ ընթանում է համաշխարհային տնտեսական ֆորումը:
Մարտական տրամադրվածություն ունեցող աղջիկների խումբը, չնայած պահակների գործադրած ողջ ջանքերին, առավելագույնս մոտեցել են ՀՏՖ հիմնական տաղավարին, որտեղ գործադրել են ծխային ռումբ եւ սկսել են իրենց «Խեղճ են, որովհետեւ կին են» անվանումով ակցիան:
Մարմինները կարգախոսներով պատած ակտիվիստուհիները ցույցի էին ելել «աշխարհի տերերի» դեմ, որոնք «վաղուց համաշխարհային տնտեսության մեջ կնոջը դիտում են որպես անվճար աշխատուժի»:
Ըստ LifeNews-ի, FEMEN-ին վրդովվեցրել է Դավոսյան ֆորում-2013-ի թեմաներից մեկը` «Կինն ու տնտեսությունը»:
«21-րդ դարում կինը մնալով որպես մեծամասնություն` հանդիսանում է այս աշխարհի ամենաաղքատ, իրավազուրկ եւ չկրթված խավը: Դժբախտ եւ ճնշված կինն ենթարկվում է անասելի բռնությունների` սկսած քաղաքական եւ տնտեսական բռնությունից մինչեւ կրոնականի եւ սեռականի»,-նշվել է կազմակերպության հայտարարության մեջ:





























