«Գազպրոմ»-ը Ուկրաինային 7 մլրդ դոլարի հաշիվ է ներկայացրել, քանի որ հանրապետությունը նախորդ տարում պայմանագրում նշվածից քիչ գազ է գնել։

Financial Times-ը ուկրաինական նավթագազային ընկերության աղբյուրին վկայակոչելով հայտնում է, որ պահանջը հազիվ թե բավարարվի, եւ հարցը կտեղափոխվի միջազգային արբիտրաժ, ինչը գազային ոլորտի նոր ծավալային կոնֆլիկտի սպառնալիք է պարունակում։ 

Gazeta.ru-ն նշում է, որ պայմանագրի համաձայն «Նավթագազ»-ը պետք է 52 մլրդ խմ գազ գներ, այնինչ ընդամենը 33 մլրդ  է գնել։

Ըստ աղբյուրի՝ «Գազպրոմ»-ից պաշտոնական թուղթը ստացվել է հունվարի 23-ին, երբ Վիկտոր Յանուկովիչը պատրաստվում էր մեկնել Դավոս՝ Royal Dutch Shell ընկերության հետ գազային համաձայնագիր ստորագրելու։

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում է, որ Դավոսում Յանուկովիչի մասնակցությամբ   «Նադրա Յուզովսկայա»-ի եւ Royal Dutch Shell-ի միջեւ Յուզովսկի հատվածում սլանցային գազի արդյունահանման արտադրանքը կիսելու մասին։  Ծրագիրը թույլ կտա առաջին անգամ Ուկրաինայի տարածքում սլանցային գազ արդյունահանել։