Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Եվգենի Շերբանի սպանության գործով կան մի շարք «կենդանի» վկաների ցուցմունքներ, հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազության ներկայացուցիչ Անդրեյ Կուրիսը: Ըստ նրա` բացահայտվել է նաեւ հանցագործության շարժառիթը` «բիզնես կայսրությունների կոնֆլիկտ»:
Կուրիսը հայտարարել է, որ գործի բոլոր ապացույցները մատչելի կլինեն հանրությանը, դատարանին, ինչպես նաեւ Յուլյա Տիմոշենկոյի փաստաբաններին, հաղորդում է «NEWSru.com»-ը:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան հաղորդել էր, որ Տիմոշենկոն կասկածվում է նախկին վարչապետ Պավել Լազարենկոյի հետ 1996թ-ին պատգամավոր եւ գործարար Շերբանի սպանությունը պատվիրելու մեջ:





























