Չեխիայում նախկին վարչապետ Միլոշ Զեմանը երկրի նախագահական առաջին համաժողովրդական ընտրությունների երկրորդ փուլում համոզիչ հաղթանակ է տանում,հաղորդում են տեղի լրատվամիջոցները` վկայակոչելով Չեխիայի վիճակագրական վարչության (ՉՎՎ) պաշտոնական տվյալները:
14904 ընտրական տեղամասերից 11930-ի (80,05%) տվյալների վերամշակումց հետո, Զեմանը առաջատարն է` 56,63% ձայնով: Նրա հակառակորդին` Չեխիայի ԱԳՆ ղեկավար Կարել Շվարցենբերգի օգտին քվեարկել են ընտրողների 43,36%-ը: Երկրորդ փուլում մասնակցությունը կազմել է 58,18%, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հունվարի 26-ին Չեխիայում ավարտվել են երկրի նախագահի առաջին համաժողովրդական ընտրության քվեարկությունները: Պետության ղեկավարի ուղիղ ընտրությունների անցկացման մասին օրենքը ստորագրել էՎացլավ Կլաուսն անցյալ տարվա փետրվարին: Ավելի վաղ Չեխիայում պետության ղեկավարն ընտրվում էր խորհրդարանի երկու պալատների ընդհանուր նիստի ժամանակ:
Այդ ընթացքում, նախօրեին արտառոց դեպք է պատահել Շվարցենբերգի հետ` երբ նա տեղամաս էր եկել քվեարկելու համար, նրան զրկել են ընտրական ձայնից: Ըստ «Վեստի.ռու»-ի, քվեաթերթիկում նա նշել է իր անվան առաջ, բայց մինչ այն քվեատուփի մեջ գցելը մոռացել է քվեաթերթիկը հատուկ ծրարի մեջ դնել:Սխալը նկատել է մի լուսանկարիչ, որն այդ մասին պատմել է դիտորդների հանձնաժողովին եւ այնտեղ որոշել են, որ Շվարցենբերգի քվեն չի հաշվվելու:





























