Ճապոնիան երկու հետախուզական արբանյակ է ուղեծիր դուրս բերել:
Առաջինը կարող է երկրի մակերեւույթի ռադարային մոնիտորինգ իրականացնել, երկրորդը բարձր ճշգրտությամբ օպտիկական դիտարկման փորձագիտական համակարգ է, որը կարող է տարբերակել Երկրի մակերեւույթի վրա մոտ մեկ մետր չափով օբյեկտները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ճապոնիայի իշխանություններն արդեն հայտարարել են առաջիկա տասը տարվա ընթացքում եւս վեց նման արբանյակ ուղեծիր դուրս բերելու մասին: «Japan Aerospace eXploration Agency»-ի մասնգետների կարծիքով` նման դասի արբանյակները թույլ են տալիս տեղեկություն ստանալ մոլորակի տարբեր կետերից:





























