Ճապոնական ծովում ձկնորսական շրջված նավ է հայտնաբերվել, խմբի տասն անդամներ փրկվել են, 20 մարդու ճակատագիր անհայտ է մնում, հաղորդումէ «ՌԻԱ Նովոստին»:

«Շանս 101»  նավը հայտնաբերվել է  ՌԴ Պրիմորիեի երկրամասի Սվետլայա նավահանգստից  50 կմ հեռավորության վրա: Անձնակազմի 30 անդամներից 19-ը Ռուսաստանի քաղաքացիներ են եղել, 11-ը` ինդոնեզացիներ: Որոնումներն իրականցնում են չորս նավեր, Հարավային Սախալինսկից դուրս է եկել փրկարար «Ատլաս» նավը: Երկուշաբթի որոնողական աշխատանքերին կմիանա ավիացիան:«Շանս-101»-ին սկսել են որոնել, երբ այն սահմանված ժամկետում կապ չի հաստատել, ինչպես նաեւ  SOS ազդանշան չի տվել: