Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստան կայցելի ապրիլի 24 –ին: Այս մասին հայտնում է թուրքական «Hürriyet» պարբերականը` վկայակոչելով Ելիսեյան պալատի աղբյուրին:

Ըստ թերթի` Օլանդն ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` 2013թ. Հայաստան այցելելու  հրավերը: Հաղորդվում է նաեւ, որ Ֆրանսուա Օլանդը պատրաստվում է «Հայոց ցեղասպանության վերաբերյալ կոշտ հայտարարությամբ»  դիմել Ֆրանսիայի հայ համայքնին` 2014թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախաշեմին: