Իտալացի քաղաքական գործիչները սուր քննադատության են ենթարկել նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին, որը Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը գովաբանել է  Մուսոլինիին:

Հունվարի 27-ին Միլանում հրեաների հիշատակին միջոցառումներ են տեղի ունեցել, այնտեղ ելույթ ունենալիս Բեռլուսկոնին հայտարարել է, որ Իտալիան Հոլոքոստի համար պատմական պատասխանատվություն չի կրում, հայտնում է pravda.ru-ն:

Նա հայտարարել է , որ Մուսոլինին մեղավոր է ֆաշիստական Իտալիայի դասակարգային օրենքների համար, սակայն մնացած հարցերում դուչեն  «շատ լավն է եղել», հաղորդում է Reuters-ը:

Ըստ նախկին վարչապետի` Իտալիան նախընտրել էր դառնալ նացիստների դաշնակիցը, եւ ալյանսի շրջանակներում Հռոմին պարզապես  պարտադրվել էր հրեաների դեմ պայքարը եւ ոչնչացումը, հայտնում է rbc-ն: Մուսոլինիի կառավարման տարիներին Իտալիայից արտաքսվել էր շուրջ 7000 հրեա, որոնցից վեց հազարը զոհվել էին:

«Արժեքների Իտալիա» կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ Բեռլուսկոնին Մուսոլինիի ծաղրանկարն է, հայտնում է gazeta.ru-ն:

Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը հունվարի 27-ն է` խորհրդային զորքերի կողմից 1945թ. «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարի ազատագրման օրը: