«Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը քարոզարշավը նորմալ է գնահատում: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հրանտ Բագրատյանը:

Նա նշեց, որ «ուր գնում է, ջերմորեն են ընդունում»:  Նախագահի թեկնածուն պատմեց, որ գյուղերից մեկում մեկ-երկու հոգի փորձել են իր հանդիպմանը զուգահեռ միջոցառում կազմակերպել, բայց վստահ չէ, որ դա կազմակերպված է: Հրանտ Բագրատյանը արդեն եղել է երկու քաղաքում, վեց գյուղում, վաղը կլինի Գյումրիում, մի քանի հանդիպում կլինի մտավորականների հետ, նախատեսվում է նաեւ հանրահավաք: Հրանտ Բագրատյանը արձանագրեց, որ մի բնակավայրում բողոքում են, որ վախեցած են, բայց միեւնույն ժամանակ նա լավ տպավորություն է  ստացել մարդկանցից, բարձր մակարդակով քննարկումներ են անում:

Նախագահի թեկնածուն չի ցանկանում խոսել մյուս թկենածուների մասին:  «Որեւէ մեկ այլ թեկնածու իրավունք չունի խոսել մյուս թեկնածուից»,- ասաց նա՝ շեշտելով, որ ինքը միայն Սերժ Սարգսյանի մասին է խոսում, քանի որ նա է միակ դիմությունը: Սերժ Սարգսյանի քարոզարշավից նա դժգոհ է, շեշտեց, որ ծրագիր կա, բայց որակ չկա, որեւէ կոնկրետ բան չկա, թե ինչ է պատրաստվում անել: Հրանտ Բագրատյանը արտերկրում գտնվող իր ընկերների հետ նույնիսկ կատակում է եւ այսպես  ասած «անեծք» ունի: «Թող ձեր երկրի զարգացման ծրագիրը Սերժ Սարգսյանը գրի»,- ասաց նա : Նախկին վարչապետը զգուշացրել է մյուս թկենծաւոնրին, որ իր անունը չտան, այլապես վատ կլինի, նա դա գնահատում է «խառնակչություն» 

Հրանտ Բագրատյանը վերապահումով է վերաբերում նաւե անցկացվող հարցումներին: «Իբր թե լուծել եք առաջին տեղի հարցը, հիմա լուծում են երկրորդ տեղի հարցը, կփոշմանեք, հուսով եմ՝ այդ սոցիոլոգները էկրաններին էլ չեն հայտնվի»,- ասաց նա:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am