Ամերիկյան «The Daily Beast» լրատվական կայքի լրագրող Դեյվիդ Ֆրիդլանդերի խնդրանքով  քաղաքական վերլուծաբանները ներկայացրել են  մի շարք հոռետեսական սցենարներ, որոնց կարող է բախվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախագահության երկրորդ շրջանում:

Վերլուծաբանների շոշափած թեմաներից մեկը վերաբերել է ԱՄՆ եւ Ռուսաստանի հարաբերություններին` հետխորհրդային երկրների հետ Մոսկվայի հարաբերությունների համապատկերում: Քարնեգիի հիմնադրամի Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրի փոխտնօրեն Մեթյու Ռոժանսկին կարծիք է հայտնել, որ Հարավային Կովկասում նոր լարվածությունը Ռուսաստանին, Թուրքիային եւ ԱՄՆ-ին կստիպի  միջամտել իրավիճակին: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, հայկական եւ ադրբեջանական կողմերը լավ սպառազինվախծ են եւ հասցրել են նոր սերունդ մեծացնել, որին քիչ է հետաքրքրում փոխզիջումը: Հարավային Կովկասում ռազմական գործողությունների վերսկսումը Ռուսաստանին, Թուրքիային, հավանական է նաեւ ԱՄՆ-ին կստիպի միջամտել, ինչպես նաեւ Սոչիում ձմեռային Օլիմպիադայի նախաշեմին հնարավոր ահաբեկչության դեպքում»,-ասել է վերլուծաբանը:

Ռոժանսկիի կարծիքով` Ռուսաստանը ճնշում կգործադրի Ուկրաինայի, Մոլդովայի, հնարավոր է, անգամ Վրաստանի վրա, որպեսզի նրանք միասնական տնտեսական գոտի ստեղծեն, որին դեմ են հանդես գալիս Բրյուսելն ու Վաշինգոտնը: «Սակայն  դա Ռուսաստանի համար մղձավանջ կդառնա, որի հարեւանությամբ գունավոր հեղափոխությունների նոր փուլ կսկսվի»,-կարծում է  վերլուծաբանը: