Նիդռլանդների թագուհի Բեատրիքսը հրաժարվել է գահից: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այս մասին թագուհին հայտարարել է այսօր՝ հունվարի 28-ին: Բեատրիքսը գահից հրաժարվելով նշել է, որ թագաժառանգ՝ Օրան-Նասսաուի դուքս Վիլլեմ-Ալեքսանդրը հունվարի 30-ին կստանձնի գահը:
Նշենք, որ Բեատրիքսը հունվարի 30-ին կնշի նաեւ իր 75-ամյակը: Թագուհին գահին էր 1980թ-ից:





























