Սոմալիի վարչապետ Աբդի Ֆարահ Շիրդոն Սաիդի գրասենյակի մոտ ռումբ է պայթել. զոհվել է վեց մարդ, այդ թվում մի քանի զինծառայող:
Տեղի ոստիկանության տվյալներով` կառավարության ղեկավարն այդ ժամանակ գտնվել է գրասենյակում, ուստի չի վնասվել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ «ՌԻԱ Նովոստիի»` երկրում գործող խմբավորումներից ոչ մեկը դեռեւս իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը:
Սոմալիի Հանրապետությունը դադարել է հանդես գալ որպես մեկ միասնական պետություն 1991 թվականից, երբ տապալվել է Սիադ Բարեի բռնապետական ռեժիմը: Միջագային հանրությունը որպես երկրի միակ օրինական իշխանություն ճանաչել է դաշնային կառավարությանը, որը վերահսկում է Մոգադիշոն եւ մի շարք հարակից շրջանները: Սոմալիի հարավային եւ հյուսիս-արեւելյան շրջաններում կառավարում են տեղի կլանները եւ արմատական իսլամիստական, այդ թվում «Ալ Կաիդայի» հետ առնչություններ ունեցող շարժումները: Սոմալիի հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան շրջանները վերահսկում է չճանաչված Սոմալիլենդի Հանրապետությունը:





























