Ադրբեջանում քրեական հեղինակությունները դանակահարել են իրար: Երկու հայտնի «օրենքով գողեր» Խագանի Բագիրյանը եւ Ռաշադ Ռասուլովը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:
Իրավապահ մարմիններից ԱՊԱ-ին հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել Զաքաթալայի շրջանում: Մի քանի օր առաջ Ադրբեջանի հյուսիսարեւմտյան շրջանի քրեական հեղինակությունները հավաքվել են Զաքաթալայում եւ քննարկել վերջերս քրեական հեղինակությունների ձերբակալությունների պատճառով հանրապետությունում ստեղծված իրավիճակը: Քննարկման ընթացքում տարաձայնություններ են ծագել, եւ սկսվել է վեճը:
Իրար դանակահարել են Խագանի Բագիրյանը եւ Ռաշադ Ռասուլովը: Երկուսն էլ տեղափոխվել են Զաքաթալայի շրջանային հիվանդանոց, երկուսի վիճակն էլ ծանր է:
Ըստ ԱՊԱ-ի տվյալների՝ Խագանի Բագիրյանը եւ Ռաշադ Ռասուլովը քրեական աշխարհում հեղինակություններ են, ընդ որում՝ Խագանի Բագիրյանը վերջերս է դուրս եկել բանտից: Նա «Լոտու Գուլու» մականվամբ հայտնի Նադիր Սալիֆովի մտերիմն է:




























