Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր` հունվարի 29-ին, Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբում հանդիպել է լրագրողների հետ, խոսել առաջիկա նախագահական ընտություններից: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Շիրակի թղթակիցը, Բագրատյանը վստահեցել է, որ իր հաղթելու շանսերը մեծ են Հայաստանի բոլոր վայրերում: «Ես վստահ եմ, որ Գյումրիում պետք է հաղթեմ, Բագրատյան թեկնածուի շանսերը հավասար են բոլոր բնակավայրերում»,-ասել է նա:
Անդրադառնալով աղետի գոտու խնդրին, որն ընտրութուների ժամանակ թեկնածուների կողմից դառնում է շահարկման առարկա, Բագրատյանն ասել է, որ ինքն, ի տարբերություն մյուսների, չի շահարկում աղետի գոտին ու նույնիսկ ամոթ է համարում, որ Գյումրիում մինչ օրս կա աղետի գոտի ու տնակային պայմաններում ապրող ընտանիքներ:
Բանախոսը չցակացավ խոսել նաև նախագահի մյուս թեկնածուների քարոզարշավներից, նախընտրական ծրագերից ու ներկա վիճակից: «Ես խոսելու եմ միայն Սերժ Սարգսյանից, մյուս թեկնածուներից ոչ լավը, ոչ էլ վատը չեմ ասելու, եթե խոսեմ, կասեն Սերժի մարդն ա»:
Անդրադառնալով այն հարցին, որ Գյումրիում քաղաքական վիճակը բավականին պասիվ է, որ մի քանի պաստառներից ու շտաբներից բացի ոչինչ չկա, Բագրատյանն ասաց, որ իրենք շատ կուզեն ժողովրդի լայն շետերի հետ հանդիպել, հանրահավաքներ անել, որ ժողովուրդը չվախենալով գա:
Բագրատյանն ասաց, որ քարոզարշավի ընթացքում հանդիպումներ կունենա Շիրակի մարզի բնակչության հետ:
Վերջում ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը խոսելով թեկնածուների տարբեր խոստումներից, տեղեկացրեց, որ ինքը չի եկել խնդրելու, ով ուզում է թող ընտրի: «Ուզում եք ընտրեք, չեք ուզում` մի ընտրեք, ես ինձ չեմ կեղծելու, այսպես եմ եղել նաև ամբողջ կյանքում»:
Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am





























