Պրահայում Հայաստանի դեսպանությունը, հունվարի 24-ին, կազմակերպել է հայ-չեխական գրական կապերին նվիրված մշակութային երեկո:
Միջոցառումը նվիրված է եղել հայկական գրահրատարակչության 500-ամյակին եւ հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սեւակի ծննդյան օրվանը:
Ողջունելով հյուրերին դեսպանության ներկայացուցիչ Նունե Զաստուխովան նախ կարեւորել է այդ բացառիկ հոբելյանի կարեւորությունը, ակնարկելով, որ հայ գրատպությունը սկիզբ է առել այն ժամանակներում, երբ հայ ժողովուրդը կորցրել էր պետականությունը ու ազգային մշակութային արժեքներն այդ ժամանակ ինքնության պահպանման միակ հնարավորությունն էին:
Երեկոյի ընթացքում բազմիցս խոսվել է Սեւակի կյանքի եւ գործունեության մասին, ներկայացվել գրողներ եւ թարգմանիչներ՝ հայ ժողովրդի չեխ բարեկամ Լյուդմիլա Մոտալովայի եւ Հովհաննես Հարությունյանի կյանքի եւ գործունեության մասին:
Տիրապետելով 10 լեզվի Մոտալովան անվերապահորեն նվիրված էր հայ ժողովրդին, իր կյանքը նվիրել հայ գրականությունը եւ Հայաստանը չեխ հասարակությանը ներկայացնելուն: Նա թարգմանել է Սեւակի, Թումանյանի, ստեղծագործությունները:
Բանաստեղծ եւ թարգմանիչ Հովհաննես Հարությունյանի շնորհիվ ոչ միայն հայ հասարակությանը հայտնի դարձան բազմաթիվ չեխ գրողների եւ բանաստեղծների ստեղծագործություններն, այլեւ նա իր կյանքի կարեւորագույն առաքելությունն էր համարում Չեխիայում հայ գրականության տարածման գործը եւ իր չեխ գործընկերոջ, հայտի բանաստեղծ Իրժի Ժաչեկի խոսքերով «իր գործունեությամբ նա ոգեշնչում եւ կամրջում էր երկու գրականություն, երկու երկիր, երկու ժողովուրդ»:
Երեկոյի ընթացքում իր գործերը ներկայացրել է նաեւ Չեխիայում բնակվող եւ չեխերեն գրող հայ երիտասարդ հեղինակ`Թամար Քարյանը: Իսահակյանի, Շիրվանզադեի, Չեխ գրականագետ Վացլավ Չերնիի խոսքերով. «Լյուդմիլան ամուսնացած էր Խորենացու, Կապուտիկյանի, Դավոյանի Հետաքրքրական էր «Գարուն» ամսագրի հատուկ թղթակից, լրագրող, հրապարակախոս Շուշան Ղազարյանի ելույթը, որը խոսեց 1999թ. Գարունի նախաձեռնության մասին, որտեղ մանրամասն ներկայացված է եղել չեխական գրականության անցյալ եւ ներկա օրերը: Այն պարունակում է բազմաթիվ հարցազրույցներ, այդ թվում նաեւ Չեխիայի առաջին նախագահ Վացլավ Հավելի հետ, վերլուծական հոդվածներ, հուշեր, թարգմանություններ, ինչպես նաեւ չեխահայ համայնքի մասին ակնարկներ:
Դեսպանությունում կազմակերպված գրական երեկոն վարել է «Օրեր» եվրոպական անկախ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը: Բանախոսների թվում էին նաեւ չեխ բանաստեղծ Յարոսլավ Հոլոուբեկը, Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոցի ուսուցիչ Լարիսա Գրիգորյանը, Կարլի համալսարանի հայագիտության ամբիոնի շրջանավարտ, թարգմանիչ Միլադա Կիլիանովան: Երեկոյի ընթացքում երգչուհի Վարինե Մկրտչյանը կատարել է Կոմիտասի եւ չեխական ժողովրդական երգերը:
Միջոցառմանը, որը լուսաբանել է «ČT2» հեռուստատեսությունը, ներկա էին չեխ գրական շրջանակների, պետական ատյանների եւ հայ համայնքի 60-ից ավելի ներկայացուցիչներ:





























