Ղազախստանի տրանսպորտային դատախազությունը հրապարակել է Ալմաթիում ավիավթարի արդյունքում զոհվածների անունները: Համաձայն ցուցակի` SCAT ավիաընկերության Chellenger-200  օդանավի փորձաշրջան անցնող օդաչուն եղել է մեր հայրենակից Սվյատոսլավ Բաբայանը:

Վերջնական տվյալներով` ավիավթարի հետեւանքով զոհվել է  21 մարդ` 16 ուղեւոր եւ հինգ հոգի անձնակազմ` օդանավի հրամանատարը, երկու օդաչու եւ երկու բորտուղեկցուհի: Զոհված ուղեւորների մեջ մեկ երեխա է եղել, հայտնում է  LifeNews-ը: