Հարավային Կորեայի Հվասոն քաղաքի Samsung ընկերության գործարաններից մեկում քիմիկատների արտահոսք է եղել: Մեկ մարդ մահացել է, հինգ հոգի հոսպիտալացվել են: Քաղաքը Սեուլից 43 կիլոմետր հարավ-արեւմուտք է գտնվում:
Հունվարի 27-ին հինգ վերանորոգող բանվորների կանչել են գործարան` ֆտորաջրածնային թթվի ջրալուծված արտահոսքը վերացնելու համար: Արդյունքում, նրանցից մեկին հունվարի 28-ին կոկորդային եւ կրծքավանդակային ցավերով հոսպիտալացրել են:
Մի քանի ժամ անց նա մահացել է: Մյուս բանվորներն եւս հոսպիտալացվել են, սակայն, շուտով դուրս են գրվել:
Samsung-ի ղեկավարությունը հաղորդել է, որ արտահոսել է ընդամենը 2-3 լիտր թթու, որից հետո, հունվարի 28-ի առավոտյան դրա տարածումը հաջողվել է կասեցնել:
Ֆտորաջրածնային թթուն կարող է էական վնաս հասցնել թոքերին եւ ոսկորներին, բացասաբար ազդել նյարդային համակարգի վրա եւ հանգեցնել մաշկի այրման, պարզաբանել է «Պրավդա.ռու»-ն:
Ոստիկանությունը հետաքննում է կատարվածի հանգամանքները, մասնավորապես արտահոսքի ու ղեկավարության հապաղման պատճառները, որը խնդրի մասին միանգամից չի հաղորդել «զբաղվածության պատճառով»:




























