Օրենքով գող Զախարիա Քալաշովի կինն ընդգրկվել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հրապարակած տրանսատլանտյան քրեական հանցախմբերի անդամների ցուցակում:
Վտանգավոր խմբավորումների ցուցակում նշված են Յակուձան, Կամորան եւ «The Brothers՝ Circle» -ը՝«մի քանի եվրասիական խմբերի անդամներ ներառող բազմազգ քրեական խմբավորում»:
Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Զախարիա Քալաշովը մասնագիտացած է փողերի յուրացման, շորթման, թմրանյութերի առեւտրի մեջ: Ներկայումս Քալաշովը բանտարկված է Իսպանիայում՝ փողերի լվացման մեղադրանքով: Մարինա Քալաշովան քրեական ցանցի բաղկացուցիչ տարրերից է: Հենց Քալաշովան է նրա հաղորդագրությունները փոխանցում կազմակերպության անդամներին, ասված է զեկույցում:




























