Ամերիկացի Յանոշ Սոլթեսը մեղադրել է ավիաընկերությանը իր կնոջ մահվան մեջ, ով մահացել է այն բանից հետո, երբ նրան հիվանդ վիճակում իջեցրել են երեք օդանավերից: Ամուսինը վեց միլիոն դոլար է պահանջել փոխադրողներից, որոնք հրաժարվել են տեղափոխել են 193 կգ կշռող կնոջը:

Վիլմա Սոլթեսն ու նրա ամուսինը հանգստանում էին Հունգարիայում, որտեղ կինը հիվանդացել եւ բուժվում էր, հաղորդում է AFP-ն:

Երբ նրան դուրս են գրել, բժիշկները հայտնել են, թե կարող է թռչել: 56-ամյա Բիլման տառապում էր դիաբետից եւ երիկամների հիվանդությունից, ոտքն էլ անդամահատված էր:

Հոկտեմբերի կեսերին ամուսնական զույգը փորձել է տուն վերադառնալ, սակայն KLM Royal Dutch Airlines-ի ինքնաթիռի հրամանատարը ստիպել է լքել ինքնաթիռը, երբ կինը երկար ժամանակ չի կարողացել հաշմանդամյի սայլակից նստել այլ աթոռի:

Դրանից հետո զույգը մեկնել է Պրահա` նստելու Delta-ի օդանավը, սակայն այնտեղ էլ հայտնել են, որ սարքավորում չունեն, որ կնոջն օդանավ նստեցնեն: Հոկտեմբերի 22-ին նրան զրկել են նաեւ Lufthansa-ի օդանավը նստելու հնարավորությունից: Հոկտեմբերի 24-ին կինը մահացել էր: Ամուսինը վստահ է, որ եթե մերժումները չլինեին, իր կինը կենդանի կմնար: