Հունվարի 28-ին Ուկրաինայի ԱԳՆ-ում կայացել է առաջին փոխնախարար Ռուսլան Դեմչենկոյի եւ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են հայ-ուկրաինական 2012 թվականի քաղաքական երկխոսություններն ու համաձայնեցվել է ընթացիկ տարվա երկկողմանի միջոցառումների վրա հիմնված ալգորիթմը, մասնավորապես 2013 թվականին ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության համատեքստում, հաղորդում է Analitika.at.ua-ն:
Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանում 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների մոնիթորինգի համար միջազգային դիտորդների մասնակցության հարցին: Հայկական կողմն ուկրաինական կողմին ծանոթացրել է նախընտրական քարոզարշավների ընթացքին` հաստատելով Հայաստանի նախագահական ընտրություններին ուկրաինական կողմին ակտիվ մասնակցություն ունենալու հրավերը:





























