Կիեւի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Ուկրաինայի ՆԳՆ արտաքին վերահսկողության դեպարտամենտի նախկին ղեկավար Ալեքսեյ Պուկաչին` լիազորությունները գերազանցելու եւ լրագրող Գեորգի Գոնգաձեին սպանելու համար:
Դատավճռում ասվել է, որ Պուկաչն իր մեղքը մասամբ է ընդունել: Նա նշել է, որ չէր պատրաստվել սպանել լրագրողին, թեկուզ խեղդել է գոտիով` լրտեսական գործունեություն վարելու տեղեկություն ստանալու համար, հայտնում է «Գազետա.ռու»-ն:
Ընդ որում Պուկաչը ցույց է տվել, որ Գոնգաձեին հետեւելու եւ սպանելու հրամանը նա ստացել է Ուկրաինայի ՆԳՆ այդ ժամանակվա նախարար Յուրի Կրավչենկոյից եւ խոստովանել է, որ կտրել է լրագրողի գլուխն եւ թաղել է նրա մարմինը:
Ուկրաինացի լրագրող Գոնգաձեն, որը գրել է իշխանական բարձր խավի ներկայացուցիչների կոռուպցիայի մասին,սպանվել է 2000 թվականին: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ լրագրողին վերացնելու անհրաժեշտության մասին նշվել է Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի հեռախոսային զրույցներում: ՆԳՆ նախկին ղեկավար Յուրի Կրավչենկոյին, որը Պուկաչին հրաման է տվել սպանել Գոնգաձեին, 2005 թվականի մարտի 4-ին հրազենից ստացված երկու վերքերից սպանված են գտել:





























