Հայաստանի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը մտադիր չէ հրաժարվել անժամկետ հացադուլից: Այս մասին, այսօր` հունվարի 29-ին, Facebook սոցիալական ցանցում «Ազատություն» ռադիոկայանի կազմակերպած առցանց ասուլիսի ժամանակ հայտարարել է ինքը` Ղուկասյանը:

Նրա խոսքով` Հայաստանում մինչ օրս միայն կեղծված ընտրություններ են կազմակերպվել: «Ներկայումս խնդիրը ոչ թե ընտրություններին մասնակցելն է, այլ այն, որպեսզի վերջ տրվեն կեղծված ընտրություններին, հետեւաբար, ես մտադիր չեմ դադարեցնել հացադուլը»,-ասել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 21-ին նախագահ թեկնածու Անդրիաս Ղուկասյանն անժամկետ հացադուլ է հայտարարել, ում հունվարի 28-ին միացել է նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը: Բացի այդ, հունվարի 25-ին ի համերաշխություն Անդրիաս Ղուկասյանի եռօրյա չոր հացադուլ է հայտարարել նաեւ մեկ այլ նախագահի թեկնածու` Պարույր Հայրիկյանը:

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am