ԱՄՆ Տեխաս նահանգում կնոջ հանդեպ 2010 թվականից ի վեր առաջին մահապատիժը կիրականացվի: Խոսքը 51-ամյա Քիմբերլի ՄաքՔարթիի մասին է, ով 2002 թվականին տարեց կնոջը սպանելու մեղադրանքով մահապատժի էր դատապարտվել:

ՄաքՔարթին 1997 թվականին խաբեության ճանապարհով ներխուժել է 70-ամյա Դորոթի Բութի տուն` թալանելու նպատակով, որի արդյունքում էլ կատարվել է սպանությունը: Հանցագործ կինը մեղադրվել է նաեւ երկու այլ տարեց կանանց սպանության մեջ:

ՄաքՔարթին կլինի չորրորդ կինը  Տեխասում 1976 թվականից ի վեր, ում հանդեպ մահապատիժ կկիրառվի: Այդ ընթացքում նահանգում մահապատժի է դատապարտվել ընդհանուր առմամբ 493 մարդ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: