ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչի մետաղական կտորը հայտնաբերվել է Ադրիատիկ ծովում` Իտալիայի արեւելյան ափից 12 մղոն հեռավորության վրա:
Կտորը գտել է ձկնորսական նավերից մեկը: Ամերիկյան կողմը հաստատել է, որ դա պատկանում է կործանիչին, օդաչուի ճակատագիրը նախկին պես անհայտ է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշենք, որ Իտալիայի հյուսիս-արեւելքում գտնվող «Ավիանո» կայանից հունվարի 28-ին օդ բարձրացած ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը հունվարի 29-ի գիշերը անհետացել էր ռադիոտեղորոշիչ սարքերի էկրաններից` Ադրիատիկ ծովի երկնքում:
Կործանիչի օդաչուն տեղական ժամանակով ժամը 20.00-ին (Երեւանի ժամանակով`23.00) հաղորդել է ինքնաթիռի անսարքությունների մասին: Դրանից հետո ռադիոկապն ինքնաթիռի հետ ընդհատվել է:
Կործանիչն այլեւս կապ չի հաստատել եւ, ընկել է Ադրիատիկ ծովը` հյուսիսային Իտալիայի ափերի մոտ: Ծովում F-16-ի որոնումները շարունակում են «Ավիանոյի» ինքնաթիռները եւ ափային փրկարարական ծառայությունը: «Ավիանոյում» է տեղակայված ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի 31-րդ թեւը:





























